Volta Armenia

UncategorizedՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

Ընդունված է, որ վերականգնվող էներգետիկան դրական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա, քանի որ այն ի տարբերություն ջերմակայանների կրճատում է ջերմոցային գազերի արտանետումները, նվազեցնում է ջրի սպառումը, օդի աղտոտումը, կրճատում է վնասակար թափոնները: Իսկ վերականգնվող էներգետիկային բնորոշ բնապահպանական խնդիրներից են՝ հողերի օտարման խնդիրը, լանդշաֆտի փոփոխությունը:
Օրինակ հողմակայանների գործունեությունից առաջանում են ցածր և բարձր հաճախականության աղմուկներ, էլեկտրամագնիսական ճառագայթում, թրթռումներ, ինֆրաձայնային աղմուկը բացասական է ազդում կենսաբանական օրգանիզմների վրա:
Երկրաջերմային էլեկտրակայանները, նույնպես անվտանգ չեն, տեխնիկական ոչ ճիշտ շահագործման արդյունքում կարող են լուրջ վնաս հասցնել շրջակա միջավայրին, տեղանքի նստեցման պատճառ դառնալ: Ընդերքից դուրս եկող գազային խառնուրդները պարունակում են՝ ածխաթթու գազ, ջրածին, մեթան, ամոնիակ, ծծմաջրածին և այլ գազեր, որոնք շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն են գործում: Հնարավոր է բարձր աղմուկ հորատանցքերի մոտ, միաժամանակ գոլորշացման հետևանքով օդի խոնավությունը բարձր է լինում:
Արևային տեխնոլոգիաները մեծ մակերեսներ են զբաղեցնում և ստվերում թողնում հողային տարածքները: Հայելային անդրադարձիչների պատճառով օդը տաքանում է, փոխվում է ջրային հաշվեկշիռը, նվազում է շրջապատի խոնավությունը:
Այսպիսով, եթե ամփոփենք, ապա Հայաստանում հատկապես հեռանկարային են համարվում արևային ֆոտովոլտային կայանները, թեև կապիտալատար և թանկ տեխնոլոգիաներ են, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դրանք անկասկած արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինեն:
Երկրաջերմային էներգիայի ներուժի արդյունավետ յուրացման դեպքում, այն նույնպես էապես կնպաստի էներգետիկ անվտանգությանը: Արևային էներգիայի այլ տեխնոլոգիաները նույնպես հեռանկարային են մեր տնտեսության համար, նույնիսկ ներկա պայմանների համար որոշ տեսակի տեխնոլոգիաների շահագործումը ձեռնտու է:
Ինչպես նշվեց, հողմային, արևային և երկրաջերմային աղբյուրներն ունեն ներուժ, որոնք արդյունավետ օգտագործման դեպքում կարող են զգալի ավանդ ունենալ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համար: Հրատապ է դառնում բնական անսպառ ռեսուրսների հենքի վրա արդյունաբերության նոր ճյուղի՝ այլընտրանքային էներգետիկայի ձևավորումը, հենց որն էլ այլ նորարարություն պահանջող այլ ճյուղերի հետ պետք է դառնա մեր տնտեսության զարգացման լոկոմոտիվը:

Տեղադրեք մեկնաբանություն