Volta Armenia

Uncategorized«Վոլտա»-ն ընդլայնեց իր աշխարհագրությունը

«Վոլտա»-ն ընդլայնեց իր աշխարհագրությունը

Մասնագիտացված լինելով արևային էներգիայի ոլորտում, արժանանալով հաճախորդների և գործընկերների վստահությանը, շատ կարճ ժամանակահատվածում «Վոլտա»-ն ընդլայնեց իր աշխարհագրությունը։ 

2022 թվականի դեկտեմբեր 1-8-ը Գլենդել քաղաքում կայացավ  Հայ-Ամերիկյան բիզնես կամուրջ համաժողով փառատոնը և ”Armenian Trade Show Dec 3-4” ցուցահանդեսը, որին  իր մասնակցությունն ունեցավ  նաև «VOLTA U» ՍՊԸ-ն։

Ցուցահանդեսն առիթ և հիմք հանդիսացավ սկիզբ դնելու «Volta USA» ընկերությանը։  Այժմ «Վոլտա»-ն իր լուծումներն է առաջարկում նաև ամերիկյան շուկայում՝ նպաստելով էներգետիկ անկախացմանը, նվազեցնելով ածխաթթու գազի մակարդակը և ավելացնելով երկարատև ժամանակահատվածում մեծ խնայողություններ կատարելու  հնարավորությունը։

Տեղադրեք մեկնաբանություն