Slide 2
Slide 1
Slide 3
Slide 3
previous arrowprevious arrow
next arrownext arrow

Էներգախնայող համակարգեր

Անվճար
առաքում

60000 դրամը գերազանցող գնումների դեպքում ստացեք ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ ՀՀ ամբողջ տարածքում։

Անվճար
հաշվարկ

Մեր մասնագետը կնախագծի և կհաշվարկի Ձեր ջեռուցման համակարգի և համապատասխան ֆոտովոլտային կայանի արժեքները:

Վարկի
ձևակերպում

Մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունները կֆինանսավորեն Ձեր նախագծերը` շուկայում գործող ամենամատչելի ռեսուրսների միջոցով։

Երաշխիքներ և սպասարկում

Վոլտայի կողմից առաջարկվող բոլոր սարքավորումներին և ծառայություններին տրվում է համապատասխան երաշխիք (12-25 տարի) ։

Արևային էներգիա

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով)։

Արևային ջեռուցում

Հայաստանում արագորեն զարգանում է արևային ֆոտովոլտային համակարգերի միջոցով էլ․էներգիայի արտադրությունը, ինչպես տնային տնտեսությունների համար, այնպես էլ տնտեսությունների իրական հատվածի համար։ Ինչի շնորհիվ արտադրվող էլ․էներգիան հնարավորություն է ստեղծում այն օգտագործել նաև տարածքների ջեռուցման նպատակով` այն վերափոխելով ջերմային էներգիայի։

Խելացի տուն Էներգախնայող համակարգեր

Volta-ի մասնագետները իրականացնում են  խելացի տուն համակարգի ներդրում, ինչի շնորհիվ բնակարանները ունենում են կառավարելի և էներգախնայող ջեռուցման և հովացման համակարգեր։ Էներգախնայող համակարգերը պահանջում են սկզբնական ներդրում, որից հետո ապահովում են կոմունալ ծախսերի խնայողություն:

Էներգաարդյունավետ Լուծումներ

Վատ ջերմամեկուսացում, հին պատուհաններ, անհամաչափ ջեռուցիչներ կամ լուսավորման հին համակարգեր` բոլոր այս գործոնները կարող են նշանակել, որ ամեն ամիս էներգիայի վրա ծախսվում է ավելի շատ գումար, քան անհրաժեշտ է: Ձմռանը  աշխատավայրում կամ բնակարանում շատ ցուրտ է , իսկ ամռանը՝ շատ շոգ: Երբ ջերմամեկուսացվում է շինությունը (գրասենյակներ, առևտրային տարածքներ կամ արտադրական օբյեկտներ),․․․