Volta Armenia

UncategorizedԱրևային համակարգերի լվացում

Արևային համակարգերի լվացում

Հաճախ եք հարցնում՝ արդյո՞ք արևային վահանակներն ունեն մաքրման կարիք

Արևային վահանակների մաքրման անհրաժեշտությունը և հաճախականությունը կախված է մի քանի գործոնից՝

✓ վահանակների տեղադրման անկյունից
✓ տարածաշրջանի տեղադիրքից
✓ տեղումների քանակից
✓ օդի աղտոտվածությունից

Արևային վահանակների աղտոտվածության արդյունքում դրանց արդյունավետությունը կարող է նվազել մինչև 40%: Ուստի ցանկալի է տարվա ընթացքում առնվազն երկու անգամ լվանալ կեղտոտված վահանակները։

ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՄԱՔՐԵԼ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԸ

ԿԱՏԱՐՎՈՂ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Խիստ կարևոր է ճիշտ գործիքների ընտրությունը։ Վահանակների ապակե մակերեսը ամուր է, բայց հղկող նյութեր օգտագործելը կարող է քերծել ապակու մակերեսը՝ նվազեցնելով վերջինիս արտադրողականությունը կամ նույնիսկ հանգեցնել վահանակի անդառնալի վնասմանը։
  • Մաքրման գործընթացը սկսեք վաղ առավոտյան (առավոտյան 06։00-07։00)։
  • Անջատեք փոխակերպիչը / ինվերտոր / ։ Սա անհրաժեշտ է ձեր անվտանգության համար։
  • Օգտագործեք թորած ջուր և խառնեք այն փոքր չափով ամանների լվացման հեղուկի հետ։
  • Ընտրեք փափուկ խոզանակ և սկսեք մաքրել պատրաստված ջրային խառնուրդով։
  • Պատրաստված ջրային խառնուրդը վահանակների վրա տարածելուց հետո լվանալ դրանք խոզանակով կամ փափուկ շորով, որը օգտագործվում է ավտոմեքենաները լվանալուց հետո չորացնելու համար։
  • Այնուհետև կրկնակի անգամ լվացեք վահանկները ցածր ճնշմամբ ջրով, որպեսզի հիմնովին հեռացնեք օճառային մասը վահանակներից։
  • Թողեք, որ վահանակները չորանան 30-45 րոպե, որից հետո կարող եք միացնել փոխակերպիչը / ինվերտորը /։

Տեղադրեք մեկնաբանություն