Volta Armenia

UncategorizedԱրևային վահանակների տեսակները

Արևային վահանակների տեսակները

Իսկ դու գիտեի՞ր

Արևային ՖՎ վահանակները ևս ունեն առանձնահատկություններ։

Բազմաբյուրեղ ՖՎ վահանակների ՕԳԳ-ն փոքր է միաբյուրեղ վահանակների ՕԳԳ-ից մոտավորապես 1-2 % -ով։ Այստեղ առանձին բյուրեղների սահմանի վրա տեղի է ունենում գեներացված լիցքակիրների ակտիվ չեզոքացում։

Միաբյուրեղային վահանակների լավագույն նմուշների ՕԳԳ-ն կարող է լինել 23% և դա վերջնական սահմանը չէ։ Մեծ արդյունավետության ստացումը բացատրվում է միաբյուրեղ կառուցվածքով։ Արևի էներգիայի կլանման շնորհիվ գեներացված նոր լիցքակիրները համեմատաբար ավելի ուշ են չեզոքանում և անցնելով մեծ ճանապարհ ստեղծում են ավելի մեծ ֆոտոհոսանք։

Բացի միաբյուրեղ և բազմաբյուրեղ արևային վահանակներից, գոյություն ունեն նաև բարակ թաղանթային վահանակներ, որոնք պատրաստվում են տարբեր կիսահաղորդչային թաղանթային նյութերից և հիմնականում ունեն ամորֆ կառուցվածք։ Այս վահանակները օժտված են համեմատաբար ցածր ՕԳԳ-ով, սակայն դրանք ավելի թեթև են, կարող են պատրաստվել ճկուն թաղանթների տեսքով և ունեն ցածր ինքնարժեք։

Տեղադրեք մեկնաբանություն