Մասնագիտացված լինելով արևային էներգիայի ոլորտում, արժանանալով հաճախորդների և գործընկերների վստահությանը, շատ կարճ ժամանակահատվածում «Վոլտա»-ն ընդլայնեց իր աշխարհագրությունը։
2022 թվականի դեկտեմբեր 1-8-ը Գլենդել քաղաքում կայացավ Հայ-Ամերիկյան բիզնես կամուրջ համաժողով փառատոնը և ”Armenian Trade Show Dec 3-4” ցուցահանդեսը, որին իր մասնակցությունն ունեցավ նաև «VOLTA U» ՍՊԸ-ն։
Ցուցահանդեսն առիթ և հիմք հանդիսացավ սկիզբ դնելու «Volta USA» ընկերությանը։ Այժմ «Վոլտա»-ն իր լուծումներն է առաջարկում նաև ամերիկյան շուկայում՝ նպաստելով էներգետիկ անկախացմանը, նվազեցնելով ածխաթթու գազի մակարդակը և ավելացնելով երկարատև ժամանակահատվածում մեծ խնայողություններ կատարելու հնարավորությունը։