Volta Armenia

UncategorizedԱրևային ճառագայթի տեսակները

Արևային ճառագայթի տեսակները

Արևի ճառագայթները, անցնելով մթնոլորտի միջով, տարբեր ձև են հասնում Երկրի մակերես՝ արևային կայանին։

Ճառագայթները կարող են լինել ՈՒՂԻՂ, որոնք, անցնելով մթնոլորտի միջով, ուղղակի հասնում են վահանակի մակերեսին։

Վահանակի  մակերեսը լուսավորող ճառագայթները կարող են լինել նաև ՑՐՎԱԾ։ Դրանք առաջանում են  մթնոլորտում օդի մոլեկուլների, ջրային գոլորշիների և այլ տարատեսակ խառնուրդների հետ ճառագայթների փոխազդեցության հետևանքով։

Ճառագայթները կարող են նաև լինել ԱՆԴՐԱԴԱՐՁՎԱԾ, օրինակ՝ ձյան մակերեսից, կառույցներից և այլն։

Արևային կայանի նախագծման գործընթացում պետք է հաշվի առնել թվարկված բոլոր տիպի  ճառագայթների ընդհանուր ազդեցությունը։ Արևի  ճառագայթման  ինտեսիվությունը կախված է նաև վահանակի դիրքից, ճառագայթների նկատմամբ  թեքվածությունից։

Տեղադրեք մեկնաբանություն