Վոլտան հանդիսանում է Soft Term տաքացուցիչների միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայասատանում։ Այս էլեկտրական տաքացուցիչներն ունեն մի շարք առավելություններ.
- 30% էներգախնայող են .
- ունեն 12 տարվա գործարանային երաշխիք .
- ապահովում են փափուկ և հարմարավետ ջերմություն .
- բացարձակ անաղմուկ են չեն արձակում հոտեր նույնիսկ առաջին անգամ գործարկելիս .
- ունեն պարզ և հասանելի տեղադրման համակարգ
Էներգախնայող էլեկտրական ջեռուցիչները նախատեսված են հստակ մակերեսների համար։ Լինում են ինչպես դասական սպիտակ երեսպատմամբ, այնպես էլ` փայտե և պատկերազարդ։ Տարբերակվում են 200, 250, 340, 500 և 800 Վտ հզորության ջեռուցիչներ։
ՈւՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ
Ջեռուցիչները կարող են ջեռուցել ցանկացած տարածք՝ բնակելի և ծառայողական, առևտրային և գրասենյակային, վարչական և տեխնիկական: Ջեռուցիչներն օգտագործվում են որպես հիմնական և լրացուցիչ ջեռուցման տարբերակ։
ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ
Նյութերի դիմացկունության պաշարը (կամ հենց դիմացկունությունը) հնարավորություն է տալիս ջեռուցիչները շահագործել 25 տարի: Ջեռուցիչների գործարանային երաշխիքը 12 տարի է։ Ջեռուցիչները նախատեսված են ամբողջ ջեռուցման սեզոնի ընթացքում շարունակական աշխատանքի համար:
ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ջեռուցիչների արտադրության մեջ օգտագործվում են անվտանգ հիպոալերգեն նյութեր։ Տարածքը ջեռուցվում է «փափուկ» ջերմությամբ, որը մարդու օրգանիզմի վրա թողնում է դրական ազդեցություն և ստեղծում է ջերմային հարմարավետություն։ Ջեռուցիչները գործում են բացարձակ անաղմուկ և չեն արձակում տհաճ հոտեր: 60-68 °C ջերմաստիճանում տաքացվող ջեռուցիչի մակերեսը չի չորացնում օդը և չի այրում նստած փոշին, ինչը դրականորեն է ազդում օդի որակի, հետևաբար և մարդու առողջության վրա։
ՋՐԱԿԱՅՈՒՆՈԻԹՅՈՒՆ
Ջեռուցիչներն ունեն պաշտպանության IP 66 բարձր աստիճան՝ պաշտպանված են փոշու թափանցումից և ջրի ուղղակի ճնշումից: Պաշտպանության այս դասակարգումը թույլ է տալիս ջեռուցիչները տեղադրել խիստ փոշոտ արդյունաբերական և պահեստային տարածքներում, ինչպես նաև խոնավ վայրերում, ինչպիսիք են ավտոլվացման կետերը, ջերմոցները և այլն:
ՀԵՇՏ ԵՎ ԱՐԱԳ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Ջեռուցիչները պատին ամրացվում են 4 ինքնափորիչ պտուտակներով և զուգահեռ միացված են մեկ շղթայի մեջ։ Ջեռուցման համակարգը հետագա սպասարկում չի պահանջում