Էներգաարդյունավետ Լուծումներ

Վատ ջերմամեկուսացում, հին պատուհաններ, անհամաչափ ջեռուցիչներ կամ լուսավորման հին համակարգեր` բոլոր այս գործոնները կարող են նշանակել, որ ամեն ամիս էներգիայի վրա ծախսվում է ավելի շատ գումար, քան անհրաժեշտ է: Ձմռանը  աշխատավայրում կամ բնակարանում շատ ցուրտ է , իսկ ամռանը՝ շատ շոգ: Երբ ջերմամեկուսացվում է շինությունը (գրասենյակներ, առևտրային տարածքներ կամ արտադրական օբյեկտներ), համաձայն էներգաարդյունավետ չափանիշների, ընդհանուր ջերմային կորուստները նվազում է մինչև 60%:

Այս բաժինը ներառում է ներդրումների հետևյալ օրինակներ, որոնք կարող են բարելավել Ձեր բիզնես տարածքի էներգաարդյունավետությունը:

  1. Շինությունների ջերմամեկուսացման բարելավում
  2. Տանիքների վերանորոգում և ջերմամեկուսացում
  3. Դռների և պատուհանների փոխարինում
  4. Հին կաթսաների փոխարինում, նոր խնայող համակարգերով
  5. Էներգաարդյունավետ լուսավորության ներդրում