Խելացի տուն Էներգախնայող համակարգեր

Volta-ի մասնագետները իրականացնում են  խելացի տուն համակարգի ներդրում, ինչի շնորհիվ բնակարանները ունենում են կառավարելի և էներգախնայող ջեռուցման և հովացման համակարգեր։

Էներգախնայող համակարգերը պահանջում են սկզբնական ներդրում, որից հետո ապահովում են կոմունալ ծախսերի խնայողություն:

Եվրոպական երկրներից շատերը հաջողության են հասել այս համակարգերի  արդյունավետ կիրառման բնագավառում (տուժում են կոմունալ վճարումների քաղաքային բյուջեները):

Եվրոպայում 2021թ․-ից կիրառվում է  Passive  տների կամ Nzeb-ի («Գրեթե զրոյական էներգետիկ շենքեր») ստանդարտները, ըստ որոնց առանձնատունը պետք է ունենա էներգիախնայողության շատ բարձր ցուցանիշ՝ գրեթե զրոյական կամ շատ ցածր էներգիայի սպառում պահանջող, որը պետք է զգալիորեն ծածկվի վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայով։