Արևային Ջեռուցում

Հայաստանում արագորեն զարգանում է արևային ֆոտովոլտային համակարգերի միջոցով էլ․էներգիայի արտադրությունը, ինչպես տնային տնտեսությունների համար, այնպես էլ տնտեսությունների իրական հատվածի համար։ Ինչի շնորհիվ արտադրվող էլ․էներգիան հնարավորություն է ստեղծում այն օգտագործել նաև տարածքների ջեռուցման նպատակով` այն վերափոխելով ջերմային էներգիայի։

Ջեռուցումը կարևոր խնդիր է Հայաստանի համար, քանի որ երկիրը չունի բնական գազի և նավթի պաշարներ: Թեև մեր երկիրը արտադրում է ատոմային էներգիա, ջեռուցման համար օգտագործվող էներգիայի հիմնական աղբյուրը բնական գազն է, չնայած այն հանգամանքին, որ այն ո՛չ մատչելի է, ո՛չ էլ էկոլոգիապես մաքուր: Մյուս կողմից ֆոտովոլտային կայանների միջոցով ստացվող էլ․էներգիան ապահովում է նույն որակը, ավելի մատչելի է և ավելի էկոլոգիապես մաքուր: Հայաստանը այս առումով մեծ ներուժ ունի:

Մեր ընկերությունը իրականացնում է էլ․ էներգիայի ծախսերի վերլուծություն, որի արդյունքում նախագծում և տեղադրում է ջեռուցման համակարգեր և ծախսերին համապատասխան ֆոտովոլտային կայան, այդպիսով  բնակարանների, բիզնես տարածքների ջեռուցման համար իրականացվող տարեկան ծախսերը հասցնելով զրոյի։

Արևի ճառագայթներն էլեկտրաէներգիայի վերածելու ֆոտովոլտային գործընթացը չի պահանջում որևէ վառելանյութ և զերծ է լրացուցիչ ծախսերից։ Արևային վահանակները էներգիա են գեներացնում՝ վերափոխելով արևի էներգիան էլեկտրականության։ Այդ գործընթացի ժամանակ որևէ վտանգավոր արտանետում դեպի  մթնոլորտ տեղի չի ունենում։ Ավելին դրանք չեն ստեղծում որևէ աղմուկ։ Արևային վահանակների տեղադրումից հետո դրանց գործառնական ծախսերը բավականին ցածր են համեմատ այլ էներգիայի գեներատորների։