Արևային էներգիա

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով)։

Արևային էներգիան աշխարհում ամենաարագ աճող էներգիայի աղբյուրն է։ Վերջին 10 տարիների ընթացքում տարեկան աճի միջին տեմպը հասել է 38․71% -ի։ ՀՀ-ում այս ոլորտը աճում է ավելի մեծ տեմպերով։

Արևային էներգիայի պաշարներն անսպառ են, ի տարբերություն էներգիայի չվերականգնվող աղբյուրների, ինչպիսիք են գազը, փայտը, նավթը, ածուխը և այլն։ Այն մեզ թույլ է տալիս չմտածել սպառման վտանգի մասին։