Պատմություն

Volta ընկերությունը հիմնադրվել է ՀՀ-ում ՝ 2018 թ.-ին։

Մեր ընկերությունը հաճախորդներին առաջարկում է բարձրակարգ ծառայություններ՝ արևային ֆոտովոլտային կայանների , Էներգախնայող համակարգերի և Էներգաարդյունավետ լուծումների ոլորտներում։

2021թ-ի դրությամբ, ընկերությունն ունի 2000-ից ավել գոհ հաճախորդներ, ովքեր օգտվել  են մեր կողմից առաջարկվող էներգաարդյունավետ համակարգերից։Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝

 1․Հաճախորդի կողմից էլեկտրաներգիայի սպառման պահանջի վերլուծություն

2․ Արևային կայանների նախագծում, տեղադրում,սպասարկում

3․ Հաճախորդի ջեռուցման ծախսերի վերլուծություն

4․ Էներգախնայող ջեռուցման համակարգերի նախագծում, տեղադրում , սպասարկում

5․ Բնակարանների ընդհանուր  էներգաարդյունավետ լուծումների առաջարկում

Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին՝ առաջարկելով անվճար խորհրդատվություն և անհատական լուծումներ։

Մենք սպասարկում ենք և՛ տնային տնտեսություններին , և՛ գործարարներին՝ հնարավորություն ստեղծելով ավելացնել խնայողությունները էլ․էներգիայի և ջեռուցման ծախսերի հաշվին։

Տեղադրելով արևային  ֆոտովոլտային կայան,և կիրառելով էներգախնայող ջեռուցման համակարգեր, մեր հաճախորդները հնարավորություն են ունենում  ջեռուցման և  էլ էներգիայի կենցաղային  ծախսերը հավասարեցնել 0-ի։