ՄԱՔՈՒՐ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՔԸԹՈՆ
Դեկտեմբերի 1-ին և 2-ին էներգետիկ շաբաթվա շրջանակներում Գյումրու Թումո կենտրոնում կայացավ «ՄԱՔՈՒՐ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՔԸԹՈՆ»-ը։
Հեքըթոնին մասնակցում էին նաեւ Վոլտայի աշխատակիցները՝ ՀԱՊՀ-ի SmarTech թիմի շրջանակներում։
Հեքըթոնը կազմակերպվել էր USAID Armenia-ի և Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund — R2E2-ի կողմից։
Հեքըթոնի ընթացքում մենթորները ներկայացրեցին Գյումրու էներգետիկ ոլորտի խնդիրներն ու խոչընդոտները, որոնց համար թիմերը պետք է լուծումներ առաջարկեին:
SmarTech թիմի ներկայացրած ծրագիրը հավանության արժանացավ ժյուրիի անդամների կողմից և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում մասնագիտական նոր ձեռք բերումներ։
0 Մեկնաբանություններ