Volta Armenia

UncategorizedԱրևային վահանակների տեսակները

Արևային վահանակների տեսակները

Վերականգնվող էներգետիկայի արագ զարգացման պայմաններում արևային վահանակների միջոցով էներգիայի ստացումը տարեցշտարի ավելի մեծ պահանջարկ է ստանում։ Կախված նրանից, արևային վահանակները ցականում եք տեղադրել Ձեր տանը, թե խոշոր ձեռնարկությունում, անհրաժեշտ է հասկանալ, թե վահանակների որ տեսակի ընտրությունը առավել արդյունավետ կբավարարի Ձեր պահանջները։

Այս բլոգում մենք կփորձենք բացատրել դրանց տարբերությունները, դրանցից յուրաքանչյուրի առավելությունները և սահմանափակումները։

Միաբյուրեղ ֆոտովոլտային (ՖՎ) վահանակներ

Միաբյուրեղ ՖՎ վահանակները պատրաստվում են ամբողջական բյուրեղից։ Դրանք այլ տեսակներից տարբերվում են իրենց միաձույլ տեսքով և կլորացված եզրերով։

Միաբյուրեղ ՖՎ վահանակների առավելութուններն են․
• Բարձր արդյունավետությունը, քանի որ դրանց ՕԳԳ֊ն միջինում 15֊20% է, իսկ լավագույն նմուշների ՕԳԳ-ն կարող է հասնել 23%֊ի, ու նույնսկ դա առավելագույն սահմանը չէ։ Արևի էներգիայի կլանման շնորհիվ գեներացված նոր լիցքակիրները համեմատաբար ավելի ուշ են չեզոքանում և անցնելով մեծ ճանապարհ ստեղծում են ավելի մեծ ֆոտոհոսանք։
• Երկարակեցություն․ միաբյուրեղ ՖՎ վահանակները կարող են ծառայել ավելի քան 25 տարի։
• Գեղեցիկ տեսքը, ինչի շնորհիվ միաբյուրեղ ՖՎ վահանակները հաճախ ընտրում են առանձնատների համար։

Միաբյուրեղ ՖՎ վահանակները լավագույն ընտրություն են կոմերցիոն տարածքների և բնակելի շենքերի տանիքների համար, որտեղ տարածքը սահմանափակ է։

Բազմաբյուրեղ ֆոտովոլտային (ՖՎ) վահանակներ

Բազմաբյուրեղ ֆոտովոլտային (ՖՎ) վահանակները պատրաստված են առանձին սիլիկոնային բյուրեղներից, որոնք ձուլվում են իրար։ Դրանք ունեն կապույտ, խայտաբղետ տեսք և ընդհանուր առմամբ նվազ ծախսատար են արտադրության տեսանկյունից, քան միաբյուրեղ վահանակները։ Բազմաբյուրեղ ՖՎ վահանակների ՕԳԳ-ն փոքր է միաբյուրեղ վահանակների ՕԳԳ-ից մոտ 1-2%-ով։ Նրանցում առանձին բյուրեղների սահմանին տեղի է ունենում գեներացված լիցքակիրների ակտիվ չեզոքացում, ինչն էլ հանգեցնում է ՕԳԳ֊ի որոշակի նվազմանը։

Բազմաբյուրեղ ՖՎ վահանակների առավելութուններն են․
• Մատչելիությունը, դրանք ավելի էժան են արտադրության տեսանկյունից, և հետևաբար ավելի հասանելի են հաճախորդներին։
• Արդյունավետություն․ չնայած բազմաբյուրեղ ՖՎ վահանակները արդյունավետությամբ զիջում են միաբյուրեղ վահանակներին՝ այնուամենայնիվ նրանց ՕԳԳ֊ն կազմում է մոտ 13֊16%:

Բարակ թաղանթային վահանակներ

Բարակ թաղանթային վահանակները պատրաստվում են տարբեր կիսահաղորդչային թաղանթային նյութերից և հիմնականում ունեն ամորֆ կառուցվածք։ Դրանք բարակ են և ճկուն։ Այս վահանակները օժտված են համեմատաբար ցածր ՕԳԳ-ով, սակայն դրանք ավելի թեթև են, կարող են պատրաստվել ճկուն թաղանթների տեսքով և ունեն ցածր ինքնարժեք։

Բարակ թաղանթային վահանակների առավելությունները․

• Ճկունություն, որը թույլ է տալիս կիրառության լայն շրջանակ` ներառյալ անհարթ մակերևույթները, ինչպիսին են պատուհանները և կոր տանիքները։
• Շահագործումը թույլ լուսավորության պայմաններում, քանի որ դրանք ավելի լավ են աշխատում նման պայմաններում, քան մյուս տեսակները, և առավել քիչ են ազդվում ստվերից։

Բարակ թաղանթային վահանակները լավագույն ընտրությունն են կոմերցիոն և արդյունաբերական հիմնարկների համար, որոնք ունեն մեծ տանիքային տարածքներ, ինչպես նաև այնպիսի պրոյեկտների համար, որոնք պահանջում են թեթև և ճկուն լուծումներ։

Երկկողմանի արևային վահանակներ

Երկկողմանի արևային վահանակները նախատեսված են արևի լույսը թե՛ առջևից, թե՛ հետևից կլանելու համար։ Նման դիզայնը կարող է մեծացնել էներգիայի ընդհանուր արտադրությունը։

Երկկողմանի արևային վահանակների առավելությունները․
• Ավելի մեծ ՕԳԳ, քանի որ դրանք ընդունակ են լույս կլանել գետնից կամ մերձակա մակերևույթներց։
• Երկարակեցությունը, ինչը մեծացնում է դրանց շահագործման ժամանակահատվածը։

Երկկողմանի արևային վահանակները լավագույն ընտրությունն են արտացոլող մակերեսներով տարածքների համար, ինչպիսին են սպիտակ տանիքները և ձյունածածկ վայրերը, ինչպես նաև այնպիսի տարածքների համար, որտեղ անհրաժեշտ է արևային վահանակները տեղադրել գետնին մոտ։

Կենտրոնացված ֆոտոգալվանային (CPV) բջիջներով վահանակներ

Կենտրոնացված ֆոտոգալվանային (CPV) բջիջներով վահանակներում օգտագործվում են ոսպնյակներ կամ կոր հայելիներ՝ արևի լույսը փոքր, բարձր արդյունավետությամբ արևյին վահանակների վրա կենրոնացնելու համար։ Այս համակարգերը հաճախ ներառում են հատուկ սարքեր, որոնք հետևում են արևի լույսի շարժին։

Կենտրոնացված ֆոտոգալվանային (CPV) բջիջներով վահանակների առավելություններն են․

• Բարձր արդյունավետությունը, քանի որ օպտիմալ պայմաններում դրանց ՕԳԳ֊ն կարող է հասնել 40%-ի։
• Առաջադեմ տեխնոլոգիան, քանի որ դրանց յուրատեսակ դիզայնը թույլ է տալիս բարձր արդյունավետություն ապահովել արևի ուղիղ ճառագայթների ներքո։

Կենտրոնացված ֆոտոգալվանային (CPV) բջիջներով վահանակները լավագույն ընտրությունն են կոմունալ մասշտաբների արևային էլետրակայանների համար, ինչպես նաև արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվող և նվազագույն ամպամածությամբ տարածքների համար։

Հասկանալով տարատեսակ արևային վահանակների տարբերությունները՝ դուք կարող եք ընտրություն կատարել դրանցից այս կամ այնի օգտին՝ հաշվի առնելով Ձեր պահանջմունքները և բյուջեն։ Մեր մասնագետները պատրաստ են օգնել Ձեզ ճիշտ ընտրություն կատարելու հարցում։

Տեղադրեք մեկնաբանություն