Արևային համակարգերի լվացում
Հաճախ եք հարցնում՝ արդյո՞ք արևային վահանակներն ունեն մաքրման կարիք
Արևային վահանակների մաքրման անհրաժեշտությունը և հաճախականությունը կախված է մի քանի գործոնից՝
✓ վահանակների տեղադրման անկյունից
✓ տարածաշրջանի տեղադիրքից
✓ տեղումների քանակից
✓ օդի աղտոտվածությունից
Արևային վահանակների աղտոտվածության արդյունքում դրանց արդյունավետությունը կարող է նվազել մինչև 40%: Ուստի ցանկալի է տարվա ընթացքում առնվազն երկու անգամ լվանալ կեղտոտված վահանակները։
ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՄԱՔՐԵԼ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԸ
ԿԱՏԱՐՎՈՂ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Խիստ կարևոր է ճիշտ գործիքների ընտրությունը։ Վահանակների ապակե մակերեսը ամուր է, բայց հղկող նյութեր օգտագործելը կարող է քերծել ապակու մակերեսը՝ նվազեցնելով վերջինիս արտադրողականությունը կամ նույնիսկ հանգեցնել վահանակի անդառնալի վնասմանը։
- Մաքրման գործընթացը սկսեք վաղ առավոտյան (առավոտյան 06։00-07։00)։
- Անջատեք փոխակերպիչը / ինվերտոր / ։ Սա անհրաժեշտ է ձեր անվտանգության համար։
- Օգտագործեք թորած ջուր և խառնեք այն փոքր չափով ամանների լվացման հեղուկի հետ։
- Ընտրեք փափուկ խոզանակ և սկսեք մաքրել պատրաստված ջրային խառնուրդով։
- Պատրաստված ջրային խառնուրդը վահանակների վրա տարածելուց հետո լվանալ դրանք խոզանակով կամ փափուկ շորով, որը օգտագործվում է ավտոմեքենաները լվանալուց հետո չորացնելու համար։
- Այնուհետև կրկնակի անգամ լվացեք վահանկները ցածր ճնշմամբ ջրով, որպեսզի հիմնովին հեռացնեք օճառային մասը վահանակներից։
- Թողեք, որ վահանակները չորանան 30-45 րոպե, որից հետո կարող եք միացնել փոխակերպիչը / ինվերտորը /։